Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը  ճանապարհորդող բաժանորդների համար

Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար

08/07/2024

Ucom ընկերությունն իր բաժանորդներին է ներկայացնում նոր ամառային առաջարկ՝ հատուկ «uTravel» ռոումինգ փաթեթ մատչելի գնով։

Նոր «uTravel 1 ԳԲ»  ռոումինգ փաթեթը մշակվել է մեր բաժանորդների կողմից ամենապահանջված ուղղությունների համար, որոնք են Վրաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը և Մոնտենեգրոն: 7 օրյա ժամկետով տրամադրվող այս նոր՝ 1 ԳԲ փաթեթի համար բաժանորդները կվճարեն ընդամենը 1990 դրամ։ Փաթեթը հասանելի կլինի հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 4-ը։

Նշենք, որ փաթեթը գործում է Վրաստանում հասանելի բոլոր օպերատորների ցանցերում, իսկ մյուս երկրներում՝ համապատասխան օպերատորի ցանցին միանալու դեպքում։

«Եթե մեր բաժանորդներին պետք է որևէ բան, մենք կանենք ամեն ինչ դա ապահովելու համար։ Բնականաբար, մեր բաժանորդներին պետք է կապի մեջ մնալ իրենց ընտանիքների և մտերիմների հետ հանգստի ընթացքում, նրանց հետ իրենց տպավորություններով ու արկածներով կիսվել, ինչի համար ինտերնետ է պետք։ Եվ մեր աշխատակիցները մշակել են այնպիսի լուծում, որը կապահովի այդ հնարավորությունը բարձր որակով ու հնարավորինս մատչելի գնով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ավելացնենք, որ հուլիսի 4-ից սեպտեմբերի 4-ը uTravel ռոումինգ փաթեթն ակտիվացնելով բաժանորդները ավտոմատ կերպով կմասնակցեն հատուկ խաղարկությանը և հնարավորություն կունենան ստանալ 300 նվերներից մեկը։ Փաթեթն ակտիվացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում բաժանորդը կստանա կարճ հաղորդագրություն, որում կբացատրվի, թե ինչպես բաժանորդը կարող է ստուգել իր անհատական կոդը, այնուհետ խաղարկության արդյունքների ամփոփման օրվա վերաբերյալ կուղարկվի լրացուցիչ SMS հաղորդագրություն։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ Random.org առցանց հարթակի միջոցով։ Խաղարկության մասին ավելի մանրամասն տեղեկությունները կարելի է գտնել ընկերության կայքում։

Նշենք, որ մինչև Հայաստանից մեկնելը անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը հավաքելով *121#: Իսկ փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*31# կամ ակտիվացնել այն Ucom հավելվածի միջոցով:

Առաջարկի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: